Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պետությունը պետք է հիմնվի կրոնի վրա

Պետությունը պետք է հիմնվի կրոնի վրա
27.04.2025 | 11:27

Ըստ գերմանացի իմաստասեր Հեգելի, մարդու գործունեությունը միայն կրոնով և հավատքով է ձեռք բերում բացարձակ հիմնավորում և միայն հավատքով է դրականորեն գործարկվում պատմության ընթացքի հյուսվածքում:

Այդ պատճառով էլ պետությունը պետք է հիմնվի կրոնի վրա, քանի որ միայն նրանում են մարդկային մտածելակերպը և պետության, հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի կատարման պատրաստակամությունը դառնում կատարյալ և բացարձակ:

Կրոնից դուրս, ըստ Հեգելի, մարդու սուբյեկտիվ «ես»-ը մնացած բոլոր դեպքերում պարտքի թերակատարության վերաբերյալ բազմաթիվ պատճառներ և հիմնավորումներ կարող է բերել՝ անձնականորեն՝ սուբյեկտիվորեն, արդարանալով իր վերջավոր գոյության տրամաբանությամբ:

«Միայն կրոնն է զորու վերացնել, ի չիք դարձնել այդ բոլոր սուբյեկտիվ դատողությունները և գնահատականները ու հաստատել անսահման, բացարձակ պարտքի զգացումը» (Гегель, «Философия религии» в двух томах, т.1,с. 283):

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ